Մատչելիության հղումներ

Վանաձորում չեն դադարում «Սասնա Ծռեր»-ի աջակիցների հավաքները


Վանաձորցիները հերթական հավաքն են անցկացնում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի
Վանաձորցիները հերթական հավաքն են անցկացնում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի

Նրանք համաքաղաքացիներին կոչ են անում «արթնանալ», «դուրս գալ» և «միանալ իրենց պայքարին»:

«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամների՝ զենքը վայր դնելուց և իշխանություններին հանձնվելուց հետո վանաձորցիներն ամեն երեկո շարունակում են իրենց բողոքի գործողությունները՝ իրազեկման երթեր անցկացնելով քաղաքի կենտրոնական փողոցներում և իշխանություններին հորդորելով հեռանալ: Ցուցարարներն այդ ակցիաների ընթացում հայտարարում են, թե «իրենք ևս Սասնա ծուռ են»:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ռազմիկ Էվոյանն ասում է՝ «Տղաները ոչ թե հանձնվել են, այլ պարզապես զենքն են վայր դրել: Գնդի տարածքից դուրս գալիս նրանք ոչ թե ընկճված, այլ հպարտ քայլերով էին գնում: Նրանք զենքն էին վայր դրել միայն, ձեռքերը չէին բարձրացրել»:

Վանաձորի կենտրոնական հրապարակում հավաքվածներն իրենց վերջին գործողության ժամանակ ևս բոլորին կոչ արեցին «արթնանալ, չվախենալ և միանալ իրենց պայքարին»: «Ժողովուրդ, ինչի՞ եք սենց թմրել, ի՞նչ են ձեզ արել, ինչի՞ց եք վախում, դուք հմի պտի ավելի ուժեղ լինեք, որ էն տղերքն էնտեղ ավելի ապահով լինեն: Իմ տարիքի կանայք, դուրս եկեք, մեզ ոչինչ չեն կարող անել»,- կոչ էր անում Հիմնադիր խորհրդարանի աջակից Ժաննա Ժամհարյանը:

Նա քաղաքացիներին հորդորում է հեռուստացույց չդիտել՝ առաջարկելով «այլընտրանքային պայքարի տարբերակներ»: «Երիտասարդությանը դիմում եմ կոնկրետ առաջարկով, կոնկրետ պահանջով ու հորդորով՝ կազմեք խմբեր և մեր քաղաքում արեք հարցախույզեր: Այսինքն, քաղաքացիներին հարցնում եք` «Դուք ընդունու՞մ եք, որ Սերժ Սարգսյանը մեր նախագահն է», «Դուք ընդունու՞մ եք, որ «Սասնա Ծռեր»-ը տեռորիստներ են»»,- առաջարկում է Ժամհարյանը:

Վանաձորյան երթերն ու հավաքները մշտապես անցնում են ոստիկանների հսկողության ներքո: Երեք շաբաթ շարունակ տեղի ունեցած հավաքների ընթացքում, սակայն, որևէ մեկը բերման չի ենթարկվել, միջադեպեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG