Լրատվամիջոցները շարունակում են վերլուծել նախորդ երկու շաբաթներին Երևանում ծավալված դրամատիկ իրադարձությունները: Թերթերն ուշադրությամբ հետևում են լրագրողների նկատմամբ ոստիկանների գործադրած բռնություններին հաջորդող զարգացումներին: Մամուլն արձագանքել է նաև Հայաստանի նախագահի՝ հաջորդ շաբաթ Մոսկվա կատարելիք այցին՝ այն դիտարկելով ղարաբաղյան բանակցությունների համատեքստում: