Մատչելիության հղումներ

ԱՆ. Հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով դեռ հիվանդանոցներում է 25 անձ


Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի փոխանցմամբ, Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից երեկ երեկոյան հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել զինված խմբի երեք անդամ։

«Համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայթայանը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը նաև հաղորդում է, որ երեկ նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, ով բուժում է ստանում բաժանմունքում։

«Հավելենք, որ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող», - գրել է Հայթայանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը` ոստիկան, 2-ը` լրագրող, 3-ը` զինյալ խմբից, վերակենդանացման բաժանմունքներում են հինգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG