Արդեն մոտ մեկ ժամ է, ինչ Խորենացի փողոցում պարբերաբար պայթյունների ձայներ են լսվում: Սարի թաղի բնակիչների նկարահանած տեսանյութերում էլ երևում է, թե ինչպես է ՊՊԾ գնդի տարածքից ծուխ դուրս գալիս:
Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը մինչև ժամը 17.00 վերջնաժամկետ տվեց «Սասնա ծռեր» խմբին զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու համար:
«Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի», - ասված էր ԱԱԾ-ի հայտարարությունում: