Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է երեկ Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջ, փոխանցում է ՄԻՊ աշխատակազմը:
«Պահանջ է ներկայացվել նաև անհապաղ կասեցնելու այդ արարքների մեջ կասկածվող յուրաքանչյուր ոստիկանի ծառայությունը՝ մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը՝ անկախ նրանից քաղաքացիական հագուստով են եղել, թե համազգեստով»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: