Քիչ առաջ ՊՊԾ գնդից տարածքից երկու վիրավոր է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ականատեսների պնդմամբ, նրանցից ոչ մեկը Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը» չէր:
Բժշկական կենտրոն ժամանեց նաև տնօրեն Հարություն Քուշկյանը:
Սպասվում է, որ երրորդ շտապօգնության մեքենան պետք է մոտենա հիվանդանոցին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել, իրավապահները պատասխան կրակ են բացել և վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը:
Հակադարձելով Ոստիկանության հայտարարությանը, ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ իրենք չեն կրակել ոստիկանների ուղղությամբ։ Նա նշել էր, որ այս պահին բժիշկներն օգնություն են ցուցաբերում վիրավոր Խանդոյանին։