Թերթերը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել զարգացումները ՊՊԾ գնդի գրավված տարածքում և դրա շուրջ, մասնավորապես, արձագանքելով խորհրդարանի արտահերթ նիստի հրավիրման աննպատակահարմարության մասին՝ իշխող ուժի ներկայացուցիչների պարզաբանումներին: Մամուլը մեկնաբանում է նաև 1000 խոշորագույն հարկատուների՝ նախօրեին հրապարակված ցանկը: