Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան։
Ըստ նախարարության, ևս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում:
Հիշեցնենք, երեկ դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխվել զինված խմբի վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը և Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը։
Պետրոսյանը, Հարությունյանը և Մանուկյանը մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ զավթելու կամ դրանք պահելու և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։