Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից բերման ենթարկված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի տաբատի գրպանից 8,5 սմ շեղբով ծալովի դանակի հայտնաբերման կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն, Լևոն Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: