Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի աշխատակազմը «խիստ մտահոգիչ» է որակել բուժանձնակազմին ՊՊԾ գնում պահելու մասին լուրերը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում «խիստ մտահոգիչ» է որակել շտապօգնության բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները:

«Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձի կամ նման հնարավորություն», - ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում․ - «Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության առանց որևէ բացառության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG