Մատչելիության հղումներ

Ենիգոմշյան. «Սասնա ծռեր»-ը պատանդ չի վերցրել բժիշկներին, նման բան չկա»


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Սասնա ծռեր»-ը պատանդ չի վերցրել բժիշկներին։

«Նման բան չկա։ Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին է այդ դրությունը՝ բժշկական ծառայության առումով, լինի բժշկական բրիգադի հերթափոխ։ Ուժով այնտեղ բժիշկ պահելու խնդիր չկա, իրենք պահանջում են, որ փոխարինող բրիգադը գա և այնտեղ գտնվող բրիգադը դուրս գա, իրար հերթափոխեն», - հայտարարեց Ենիգոմշյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների, իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:

Ենիգոմշյանի փոխանցմամբ՝ զինված խումբը նաև պահանջում է, որ պատգամավորները խիստ պահանջ ներկայացնեն ուժային կառույցներին, թույլտվություն ստանան և հանդիպեն «Սասնա ծռեր»-ի անդամներին։

Ասուլիսի մանրամասներն՝ այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG