Մատչելիության հղումներ

Ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվել


Ոստիկանությունը հաղորդում է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 27-ին, ժամը 3.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեի մոտից, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1979 թվականին ծնված Արմեն Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտով:

«Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Արմեն Մ.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG