Ոստիկանությունը հաղորդում է, որ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների:
«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ «իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»: