Քիչ առաջ ակտիվիստ Անի Նավասարդյանն ազատ արձակվեց: Նա ձերբակալվել էր շաբաթ օրը՝ «զանգվածային անկարգություններ հրահրելու» կասկածանքով:
Հուլիսի 20-ին նա վարում էր Խորենացի փողոցի հանրահավաքը, որի ընթացքում բախում տեղի ունեցավ ոստիկանների ու ցուցարարների միջև: «Ազատության» հետ զրույցում ակտիվիստն ասել է, որ ամեն ինչ կաներ, որ բախումը տեղի չունենար:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 6 անձանց: