Մատչելիության հղումներ

Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել


Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, «Ազատությանը» փոխանցեց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Այս հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։

Փաստաբանի փոխանցմամբ՝ այսօր ժամը 18-ին Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար։

Հուլիսի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Կարո Եղնուկյանի և նրա կնոջ մոր բնակարաններում, երկու մեքենաներում, ավտոտնակում, որից հետո Եղնուկյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG