Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման հետ կապված դրամատիկ զարգացումներն են: Այս համատեքստում մամուլն ընդգծում է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերի անհաղորդ կեցվածքը, ինչը, թերթերից մեկի բնութագրմամբ, անհասկանալի է՝ «երկրի համար ճակատագրական այս պահին»: