Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեկ քառորդը մտածում է արտագաղթելու մասին․ սոցհարցումներ


Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը, արխիվ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը, արխիվ

Ռուսաստանցիների 25 տոկոսը մտածում է արտագաղթելու մասին: Այդ են վկայում «Լևադա» կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքները:

Ըստ դրանց՝ գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին մշտական բնակություն հաստատելու նպատակով կցանկանար մեկնել նախկին ԽՍՀՄ տարածքից․ 2015 թվականին այս ցուցանիշը կազմում էր 12 տոկոս:

Որպես արտագաղթելու պատճառ ռուսաստանցիները նշում են արտասահմանում կյանքի ավելի լավ պայմանները, Ռուսաստանում անկայուն տնտեսական իրավիճակը, երեխաների համար արժանապատիվ և հուսալի ապագա ապահովելու ցանկությունը, ինչպես նաև երկրում իշխանությունների և պաշտոնյաների կամայականություններից պաշտպանվելու հնարավորության բացակայությունը:

Հարցումների արդյունքները վկայում են նաև՝ ռուսաստանցիների կեսին չի անհանգստացնում, որ իրենց հայրենակիցները հանգստանում են Արևմուտքում, այնտեղ անշարժ գույք են գնում, բանկային հաշիվներ ունեն և իրենց երեխաներին ուղարկում են այնտեղ սովորելու, 26 տոկոսն էլ կարծում է, որ դա նորմալ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG