Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցից 9 քաղաքացի է բերման ենթարկվել


Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացուն, 17-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացուն, 17-ը հուլիսի, 2016թ․

Վերջին մեկուկես ժամվա ընթացքում Խորենացու փողոցից 9 քաղաքացիների բերման ենթարկեցին: Նրանցից 3-ը երիտասարդ աղջիկներ էին, ովքեր նկարում էին պաստառ, որի վրա գրված էր «Այլ ելք չկա»: Ոստիկանները եկան, դիտեցին, հետո բերման ենթարկեցին, առանց որևէ հիմնավորման և պատճառ նշելու:

Ավելի ուշ ևս 3 անձանց բերման ենթարկեցին, նրանից մեկը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարող Եղնուկյանն է, ում երկու աղջիկներին արդեն բերման էին ենթարկել, քաղաքացիական ակտիվիստ Անտոն Իվչենկոն, ով ձեռնափայտերով էր և դժվար էր տեղաշարժվում, բերման ենթարկվեց նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Եվս երկու աղջկա և տարեց կնոջ ավելի ուշ բերման ենթարկեցին, նրանք շարունակում էին պատրաստել այդ պաստառը, որի վրա գրված էր «Այլ ելք չկա»:

Խորենացի փողոցը շարունակում է փակ մնալ, ՊՊԾ գնդի տարածքում որևէ շարժ չի նկատվում: Եթե երեկ զրահամեքենաներ, տարբեր ոստիկանական մեքենաներ էին տեղաշարժվում, ապա այսօր դա էլ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG