Մատչելիության հղումներ

Ոստիկանատան վրա հարձակում, զոհեր և վիրավորներ Ալմաթիում


Ղազախստան - Տարածքը, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը ոստիկանների և զինյալների միջև, Ալմաթի, 18-ը հուլիսի, 2016թ․
Ղազախստան - Տարածքը, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը ոստիկանների և զինյալների միջև, Ալմաթի, 18-ը հուլիսի, 2016թ․

Այսօր Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում անհայտ զինյալները հարձակվել են ոստիկանատներից մեկի վրա՝ սպանելով երեք ոստիկանի և մի քաղաքացիական անձի, վիրավորելով մի քանի մարդու:

Քաղաքում տագնապի «կարմիր» աստիճան է հայտարարվել, իրավապահները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում, իշխանությունները մարդկանց հորդորում են մնալ շենքերում:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են ոստիկանատան վրա հարձակումների մասին, Ազգային անվտանգության կոմիտեի տեղական բաժանմունքն էլ հայտնել է, որ հարձակման է ենթարկվել իր շինություններից մեկը: Կան հաղորդումներ նաև երրորդ վայրում կրակոցների մասին, սակայն մանրամասներ չեն հրապարակվում:

Հարձակվողներից առնվազն մեկը ձերբակալված է:

Ղազախստանում արդեն իսկ տագնապի «դեղին» աստիճան էր հայտարարված հունիսի սկզբին հարավարևելյան Ակտոբե քաղաքում մի խումբ երիտասարդների հարձակումից հետո, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 28 մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG