Ոստիկանության զորքերի զորամասից քիչ առաջ ազատ արձակվեց օրվա ընթացքում բերման ենթարկված քաղքացիների առաջին խումբը` մոտ 20 հոգի:
«Ազատության» հետ զրույցում ազատ արձակվողները պնդում էին, որ իրենց բերման են ենթարկել առանց պատճառաբանության, պարզապես փողոցից, բռնությունների ենթարկել և շուրջ 10 ժամ պահել ներսում:
Տեղում զարգացումներին հետևող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր հաշվարկներում ներսում պահվել է մոտ 106 քաղաքացի: Իոաննիսյանի գնահատմամբ, շատերը այստեղ են բերվել և պահվում են իրավունքների կոպիտ խախտումներով: