Մատչելիության հղումներ

Թուրքիայում պաշտոնից հեռացվել է 5 գեներալ և 29 գնդապետ


Բողոքի ցույց Ստամբուլում, Աթաթուրքի անվան օդանավակայանի մոտ, 16-ը հուլիսի, 2016 թ.․
Բողոքի ցույց Ստամբուլում, Աթաթուրքի անվան օդանավակայանի մոտ, 16-ը հուլիսի, 2016 թ.․

Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջմանն առնչություն ունենալու համար բանակի 5 գեներալներ և 29 գնդապետներ են հեռացվել իրենց պաշտոններից: Ձերբակալվել են ավելի քան 1500 զինծառայողներ:

Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թվիթերյան գրառմամբ իր կողմնակիցներին հորդորել է դեռևս մնալ փողոցներում՝ «նոր բռնկումներ թույլ չտալու» համար:

Անցած գիշեր Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել, վիրավորվել է 1154-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG