Մատչելիության հղումներ

Հեղաշրջման փորձ Թուրքիայում. Ստամբուլում մարդիկ փողոց են դուրս եկել


Մարդիկ բողոքի ցույց են անցկացնում Ստամբուլի Թաքսիմ հրապարակում
Մարդիկ բողոքի ցույց են անցկացնում Ստամբուլի Թաքսիմ հրապարակում

Այս գիշեր Թուրքիայում ոչ ոք չի քնում. Ստամբուլում ժամանակ առ ժամանակ ուղղաթիռներ են թռչում, փողոցներում լսվում են իշխանամետ և ընդդիմադիր կոչեր:

Պետական TRT հեռուստաընկերությունը, որը գտնվում է բանակի վերահսկողության տակ, հաղորդում է Զինված ուժերի պահանջները: Թուրքական լրատվամիջոցները հակասական տեղեկություններ են հաղորդում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը CNN Turk-ին հեռախոսով տված հարցազրույցում քաղաքացիներին կոչ էր արել դուրս գալ փողոց և պայքարել: Նրա այս հաղորդագրությունից հետո մարդիկ փողոց են դուրս եկել, որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Անկարայում իշխանությունների աջակիցները բարձրացել են տանկերի վրա:

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, NTV հեռուստատեսության ուղիղ եթերում մեկնաբանելով երկրում իշխանությունը զավթելու փորձը, ասել է. - «Այս գիշերը կարող է մութ լինել, սակայն վաղը մեր պատիվը բարձրանալու է»։

Թուրքիա -- Հերթեր բանկոմատների մոտ` հեղաշրջման լուրն առած մարդիկ փորձում են դուրս բերել իրենց գումարները, 16-ը հուլիսի, 2016
Թուրքիա -- Հերթեր բանկոմատների մոտ` հեղաշրջման լուրն առած մարդիկ փորձում են դուրս բերել իրենց գումարները, 16-ը հուլիսի, 2016

Հեղաշրջման լուրն առնելով` շատերը շտապել են բանկոմատներից դուրս բերել իրենց գումարները` դրանց մոտ հերթեր են գոյացել:

Տարբեր լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե երկրում արգելափակվել է հեռահաղորդակցությունը, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին աշխատում է թե՛ հեռախոսակապը, թե՛ սոցիալական ցանցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG