Մատչելիության հղումներ

Թուրքական բանակը հայտարարում է իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին


Թուրքիա -- Տանկ Ստամբուլի ոստիկանության կենտրոնակայանի մոտ
Թուրքիա -- Տանկ Ստամբուլի ոստիկանության կենտրոնակայանի մոտ

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի զինված ուժերը հայտարարել են իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, կրակոցներ են հնչել Ստամբուլի ոստիկանության կենտրոնակայանի մոտ, այստեղ տանկ է հայտնվել: Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայում բանակի կենտրոնակայանում պատանդներ կան, նրանց թվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Թուրքական NTV-ն կադրեր է ցուցադրել, որտեղ երևում են Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանի մուտքի մոտ տեղակայված տանկեր:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինված ուժերի որոշ էլեմենտներ «ապօրինի գործողության փորձ» են կատարել, և անվտանգության ուժերը հրաման են ստացել «անել այն, ինչ անհրաժեշտ է»:

Անվտանգության ծառայությունները փակել են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը իրար հետ կապող Բոսֆորի նեղուցի երկու կամուրջների որոշ հատվածներ, իսկ Անկարայում կրակոցներ են հնչել` մինչ ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները պտտվել են Թուրքիայի մայրաքաղաքի երկնքում:

Անկարայի բնակիչները Թվիթեր սոցիալական ցանցում գրել են, որ մայրաքաղաքում պայթյուններ են լսվել: Այս պահին խոշոր սոցիալական ցանցերը Թուրքիայում արգելափակված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG