Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածությունը հաղթահարելու ուղիները:
Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին ասել է, որ Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին Բունդեսթագի բանաձևի կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը, ըստ նույն աղբյուրի, վստահեցրել է, թե կանի առավելագույնը՝ ապահովելու, որպեսզի այդ իրադարձությունը չվնասի գերմանա - թուրքական հարաբերությունները: