Վարշավայում հուլիսի 8-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո տեղի կունենա ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումը: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ընդգծելով, որ այդպես էլ չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել Կրեմլի հետ՝ հանդիպումը կազմակերպելու մինչև գագաթնաժողովը:
Մի շարք կարևոր հարցերից բացի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվի նաև Լեհաստանում, Լատվիայում, Լիտվիայում և Էստոնիայում նոր հզոր գումարտակների տեղակայման հարցը: