Մատչելիության հղումներ

Կայացել է Նալբանդյան-Լավրով հանդիպումը


Սերգեյ Լավրով և Էդվարդ Նալբանդյան, Երևան, 4-ը հուլիսի, 2016թ․
Սերգեյ Լավրով և Էդվարդ Նալբանդյան, Երևան, 4-ը հուլիսի, 2016թ․

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով արդեն Երևան է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Քիչ առաջ նա հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևան է ժամանել և ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում է ունեցել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ Նալբանդյանը և Լավրովը անդրադարձել են հայ - ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների, երկկողմ օրակարգի հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG