Պաշտոնական Վաշինգտոնը Մոսկվային առաջարկում է համագործակցել Սիրիայում։
Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանին տրամադրել զինյալ ահաբեկիչների գտնվելու վայրերի մասին տեղեկատվությունը։
Վաշինգտոնը առաջարկում է Մոսկվային համոզել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին դադարեցնել իր զորքերի գործողությունները՝ պայմանով, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կհամագործակցեն Սիրիայում։
Սպիտակ տանը հույս ունեն, որ Ասադը կհամաձայնի և կդադարեցնի ռումբերի կիրառումը ընդդիմադիրների ու քաղաքացիական օբյեկտների դեմ։