Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը չի հավակնում վարչապետի պաշտոնին


Բորիս Ջոնսոն, արխիվ
Բորիս Ջոնսոն, արխիվ

Լոնդոնի նախկին քաղաքապետ, Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու երդվյալ ջատագով Բորիս Ջոնսոնը, ում անունը վերջին օրերին շրջանառվում էր վարչապետի հավանական թեկնածուների շարքում, ասել է, թե չի հավակնում կառավարության ղեկավարի պաշտոնին:

«Պարտավոր եմ ասել բարեկամներիս և աջակիցներիս, ովքեր սպասել են իմ այս ելույթին: Հաշվի առնելով խորհրդարանում առաջացած հանգամանքները, ես հասկացել եմ, որ դա ես չպետք է լինեմ: Իմ դերը կլինի՝ ըստ ամենայնի սատարել պահպանողականների հաջորդ վարչակազմին: Ամեն ինչ անել, որ հանրաքվեով ժողովրդից ստացած մանդատն արդարացվի, առաջ տանել օրակարգը, որին ես հավատում եմ»,- հայտարարել է Ջոնսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG