Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գործող նախագահ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով՝ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 34-րդ նիստին մասնակցելու նպատակով վաղը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սոչի։ Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: