Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցանկացած պահի վերստին ահագնանալու վտանգ է պարունակում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր Հարավային Կովկասի երկրներ այցի մեկնելուց առաջ:
«Որպես ԵԱՀԿ-ի գործող նախագահ՝ մենք պատասխանատվություն ենք կրում այդ սպառնալիքը հնարավորինս սահմանափակելու համար», - ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է Շտայնմայերը՝ որպես տվյալ նպատակով ձեռնարկվելիք միջոցներ նշելով հրադադարի ամրապնդումը, վստահության հաստատման միջոցառումները և բանակցությունները, «որոնք շուտ պետք է վերսկսվեն»:
Շտայնմայերը այսօր կժամանի Հայաստան, եռօրյա ուղևորության շրջանակում նա լինելու է նաև Վրաստանում և Ադրբեջանում: