Ռուսական կողմի նախաձեռնությամբ, չորեքշաբթի օրը կկայանա հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի միջև: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, այս օրերին երկու երկրների միջև հաշտեցման քայլեր են ձեռնարկվում՝ անցած տարվա նոյեմբերին թուրք - սիրիական սահմանին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցմանը հաջորդած լարվածությունից հետո: