Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Alitalia ավիաընկերության ինքնաթիռը, որով Հայաստան է ժամանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:
Րոպեներ անց Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը իջավ օդանավից:
Օդանավակայանում սկսվեց Պապի դիմավորման արարողությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների մասնակցությամբ: