Մատչելիության հղումներ

Քեմերոնը մինչև հոկտեմբեր հրաժարական կտա


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ելույթ է ունենում հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, Լոնդոն, 24-ը հունիսի, 2016թ․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ելույթ է ունենում հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, Լոնդոն, 24-ը հունիսի, 2016թ․

Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մինչև հոկտեմբեր հրաժարական կտա: Այդ մասին նա հայտարարել է երեկ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, համաձայն որոնց, հիշեցնենք, բրիտանացիների մոտ 52 տոկոսը կողմ է Եվրամիությունից երկրի դուրս գալուն:

BBC-ի փոխանցմամբ՝ Քեմերոնն ասել է, թե կփորձի առաջիկա շաբաթներին և ամիսներին «կայունացնել նավի ընթացքը», սակայն երկրին նոր ղեկավարություն է անհրաժեշտ:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը դեմ էր արտահայտվում Եվրամիությունից երկրի դուրս գալուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG