ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
ԵԱՀԿ նախագահության թվիթերյան էջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: