Մատչելիության հղումներ

«Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնը այս տարի նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին


Առաջիկա մշակութային իրադարձություններից նշանակալի է նաև հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական՝ հիմնադրման 90-ամյակին նվիրված համերգը:

Անցած շաբաթավերջին բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում հանդիսավորությամբ բացվեց «Ազգային պատկերասրահ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Այս տարի այն նվիրված է մեր լավագույն տենորներից Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Փառատոնը բաղկացած է հինգ համերգներից: Դրանցից առաջինի ընթացքում մեր լավագույն երգիչ-երգչուհիների կատարմամբ հնչեցին Բախի, Հենդելի, Մոցարտի, Պերգոլեզիի և այլ համաշխարհային մեծերի ստեղծագործությունները:

Փառատոնը կավարտվի հուլիսի 7-ին:

Մինչ այդ՝ հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական՝ հիմնադրման 90-ամյակին նվիրված համերգը: Դրան իրենց մասնակցությունը կբերեն մեր աշխարհահռչակ երաժիշտները՝ Հասմիկ Պապյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բասեղ Թումանյանը, Վահագն Պապյանը, Ալեքսանդր Չաուշյանը։ Համերգը կղեկավարի վերջին 16 տարին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը:

Մեկնարկել է ուշագրավ երիտասարդական գիտաժողով

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր «Մշակութաjին աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում» խորագրի ներքո սկսվեց քառօրյա երիտասարդական գիտաժողովը, որը նպատակ ունի վերհանել մշակույթի և աստղագիտության դարերից եկող կապը Հայաստանում և առհասարակ ողջ աշխարհում:

Գիտաժողովին ԳԱԱ-ի և Հայաստանի մի շարք բուհերի երիտասարդ գիտնականների, դասախոսների կողմից կներկայացվեն մի քանի տասնյակ բանախոսություններ, որոնց վերնագրերն արդեն իսկ շատ հետաքրքրիր են․ «Տիեզերքը հայոց դիցաբանական պատկերացումներում», «Աստղագիտության դրսևորումները պոեզիայում», «Տիեզերք, առասպել և կինոարվեստ», «Գրիգոր Գուրզադյանը - աստղագետ, էսսեիտ և նկարիչ», «Տիեզերքի սիմֆոնիան» և բազմաթիվ այլ շատ ուշագրավ թեմաներով բանախոսություններ, որոնք վերհանում են աստղագիտության և մշակույթի ամենատարբեր ոլորտների սերտ փախկապակցվածությունը, որ գոնե Հայաստանում ի հայտ է եկել հազարամյակներ առաջ՝ ժայռապատկերների ստեղծման և քարե աստղադիտարանների ժամանակներից:

«Գիտաժողովի նպատակն է Հայաստանում զարգացնել միջճյուղային գիտությունները, և աստղագիտությունը, լինելով այս ոլորտում առաջատար, լավագույն օրինակը կարող է դառնալ միջճյուղային գիտությունների զարգացման», - «Ազատության» հետ զրույցում ասաց գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Սոնա Ֆարմանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG