Մատչելիության հղումներ

Պեսկով. Պուտինի բանակցությունները Սարգսյանի և Ալիևի հետ դյուրին չեն լինելու


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի գնահատմամբ՝ Ռուսաստանի նախագահի բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանցի նախագահների հետ դյուրին չեն լինելու։

«Բանակցությունները, բնականաբար, բարդ են լինելու, հիմնական խնդիրն է՝ ապահովագրվել ռազմական գործողությունների վերսկսումից, թույլ չտալ, որ կորչեն այն մշակումները, որոնք կային Ղարաբաղի շուրջ բռնությունների վերսկսման պահին», - ՏԱՍՍ -ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով. - «Ծանր աշխատանքային օր է սպասվում»։

Ռուսաստանի նախագահի խոսնակը հստակեցրել է, որ Պուտինը նախ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, այնուհետև տեղի կունենան Պուտին - Սարգսյան - Ալիև առանձնազրույցը և աշխատանքային նախաճաշ։

Հիշեցնենք՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG