Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուխտագնացություն է որակել իր առաջիկա այցը Հայաստան:
ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան եկեղեցիներին օգնության գործակալությունների միավորման (ROACO) համար երեկ Վատիկանում կազմակերպված ընդունելության ժամանակ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ասել է․ - «Խնդրում եմ ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից որպես ուխտագնաց մեկնելու է արևելյան մի երկիր՝ Հայաստան, որը Պետությունների մեջ առաջինն է ստացել Հիսուսի Ավետարանը»:
Ֆրանցիսկոս պապը, հիշեցնենք, Հայաստան է այցելելու հունիսի 24-26-ը: