Իրանը պաշտոնապես դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով ապասառեցնել ԱՄՆ-ում իր ակտիվները:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը պահանջում է վերադարձնել Իրանի կենտրոնական բանկի՝ ԱՄՆ-ի կողմից բռնագրավված և գողացված 2 միլիարդ դոլարի ակտիվները:
Ապրիլին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռել էր, որ Իրանի կողմից վիճարկվող այդ ակտիվները պետք է հանձնվեն 1983 թվականին Բեյրութում ամերիկյան ծովայինների զորանոցների ռմբակոծման հետևանքով զոհված ամերիկացի զինծառայողների ընտանիքներին։ Թեհրանը հերքում իր առնչությունը ռմբակոծությանը։