Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի կամուրջներից մեկը վերանվանվել է Ահմադ Կադիրովի անունով


Ահմադ Կադիրով, 2000թ․
Ահմադ Կադիրով, 2000թ․

Սանկտ Պետերբուրգի իշխանության որոշմամբ, քաղաքի կամուրջներից մեկը վերանվանվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հոր՝ հանգուցյալ նախագահ Ահմադ Կադիրովի անունով:

Սանկտ Պետերբուրգում մոտ 70 հազար ակտիվիստներ անցած շաբաթներին ստորագրություններ են հավաքել՝ բողոք հայտնելով քաղաքի ղեկավարության այդ նախաձեռնության դեմ: Հունիսի 6-ին մոտ հազար ցուցարար քաղաքի կենտրոնում բողոքի երթ է անցկացրել:

Ակտիվիստները շեշտել են, որ Ահմադ Կադիրովը որևէ առնչություն չի ունեցել 1732-ից մինչև 1918 թվականը Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի հետ: Իրավապաշտպանները հայտարարել են, որ թե՛ Ահմադ Կադիրովի և թե՛ նրա որդու իշխանավարության օրոք Չեչնիայում տեղի են ունեցել մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG