Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը Ապրիամովի և Փախչանյանի հետ քննարկել է բանակաշինության հարցեր


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի և Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը, որին ներկա է եղել Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG