Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօրվանից 48-ժամյա հրադադար է հայտարարել Հալեպում:
Այս հայտարարությունը հաջորդում է Միացյալ Նահանգների նախազգուշացմանը․ պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրել էր Ռուսաստանին և Սիրիայի կառավարությանը, որ ԱՄՆ-ի համբերությունը սպառվում է, և որ կողմերը պետք է հարգեն դեռ փետրվարին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: