Մատչելիության հղումներ

Քուրթուլմուշ. Էրդողանի ուղերձը Պուտինին Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված քայլ էր


Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշ, արխիվ
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշ, արխիվ

Թուրքիան հույս ունի, որ նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի` Ռուսաստանի ղեկավարությանն այդ երկրի ազգային տոնի առթիվ ուղղված շնորհավորական ուղերձները կնպաստեն երկկողմ հարաբերությունների բարելավմանը: Այս մասին երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարներին ուղերձներ հղելը «հարաբերությունների կարգավորմանն ուղղված առանցքային քայլ էր»: «Սա նաև Թուրքիայի կողմից հարաբերությունները բարելավելուն ուղղված կամքի ցուցաբերման հռչակագիր էր», - հայտարարել է Քուրթուլմուշը:

Թուրքիայի փոխվարչապետի խոսքով, սակայն, այս նամակները չեն նշանակում, որ Անկարայի և Մոսկվայի միջև առկա բոլոր տարաձայնությունները հաղթահարված են: «Իհարկե, քաղաքական մի շարք հարցերում` մասնավորաբար Սիրիայի խնդրում, մեր տարակարծությունները պահպանվում են, սակայն շատ կարևոր է, որ երկու հարևան պետությունների միջև խաղաղություն հաստատվի», - նշել է թուրք պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG