Մատչելիության հղումներ

Մոսկվայի պատրիարքարանի նախկին աշխատակիցը դատապարտվել է՝ «լրտեսության համար»


Եվգենի Պետրին
Եվգենի Պետրին

Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախկին աշխատակիցը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել լրտեսության մեղադրանքով:

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 14-ին Եվգենի Պետրինին մեղավոր է ճանաչել Միացյալ Նահանգների օգտին լրտեսելու մեջ:

2015-ի հունվարին կալանավորված Պետրինի դեմ դատավարությունը անցել է փակ, գաղտնի ընթացակարգով: Նրա փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց վստահորդը չի ընդունում մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG