Մատչելիության հղումներ

Սաֆարյանի դատը այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում


Գևորգ Սաֆարյանը դատարանում, մայիս, 2016թ.
Գևորգ Սաֆարյանը դատարանում, մայիս, 2016թ.

Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի դատն այսօր ևս մեկնարկեց լարված մթնոլորտում. դատավորը երկու հոգու դահլիճից հեռացրեց, մեկին` ոտքի չկանգնելու, մյուսին՝ կարգը խախտելու համար։

Ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով բազմիցս դատարանի առջև կանգնած ակտիվիստ Վարդգես Գասպարիին առհասարակ թույլ չտվեցին մուտք գործել դատարանի շենք, որի դիմաց նա մեկ ժամից ավելի է արևի տակ պառկած բողոքի ակցիա է իրականացնում: Դատական կարգադրիչները Գասպարիի համար շտապօգնություն են կանչել։

Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, մեղադրվում է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG