Մատչելիության հղումներ

Համազգային թատրոնը նշելու է հիմնադրման 25-ամյակը


Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը առաջիկա սեպտեմբերին մի շարք ուշագրավ ձեռնարկներով նշելու է հիմնադրման 25-ամյակը:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ այսօր խաղացանկում 25 ներկայացում ունեն, ունեն իրենց հանդիսատեսը, ինչը շատ կարևոր է, քանի որ թատրոնը չափազանց օգտակար է, թատրոնից հանդիսատեսը որոշակի էներգիա է ստանում, որոշակի լիցքեր․ - «Մենք ոչ թե անպայման ծիծաղեցնելու խնդիր ունենք, ոչ թե անպայման ինչ-որ տոմս վաճառելու խնդիր ունենք, այլ նաև հասարակական հարցեր լուծելու խնդիր ունենք: Որովհետև մեր հասարակության մեջ զգալի շերտ կա, որ թատրոնը համարում է զուտ թամաշի տեղ: Այսինքն, էդ մարդիկ էն 19-րդ դարի՝ դեռևս նոր-նոր ձևավորվող թատրոնի ակունքներում են գտնվում»:

Ցավոք, անկախության 25 տարիների ընթացքում Համազգային թատրոնն այդպես էլ սեփական տանիքը չունեցավ, բայց Վարդան Մկրտչյանը վստահ է, որ թատրոնն անպայման սեփական բեմը ի վերջո կունենա․ - «Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նորանկախ Հայաստանի առաջին թատերական միավորումն է: Եթե մեր թատրոնը չունենա, չստացվի այդ գործընթացը, ես շատ կտխրեմ, ես կդառնամ պարտվածի հոգեբանության կրող։ Ես նկատի ունեմ մեր ամբողջ խումբը և ընդհանրապես հասարակությունը: Որովհետև մենք հաղթածի հոգեբանություն պիտի կարողանանք ներարկել: Այսօրվա արվեստագետի խնդիրն էլ է դա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG