ԼՂ ոստիկանությունը տեղեկացնում է, որ պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 9-ին ԼՂ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։
Սահակյանը և Ավանեսյանը ձերբակալված են։