Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Նախնական քննության տվյալներով՝ նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ինչը կազմակերպելու կասկածանքով 2016 թ. հունիսի 8-ին ձերբակալվել են Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանն ու բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում: