Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարողանում վերահսկել իրավիճակը, և ստատուս քվոն չի կարող մնալ առաջվանը, այսօր Բեռլինում՝ Ադրբեջան-Գերմանիա տնտեսական ֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Իր ելույթում նա կրկին խոսել է «օկուպացված տարածքներից Հայաստանի զինուժի դուրսբերման կարևորության» մասին:
«Հակամարտության շուտափույթ կարգավորումը ծառայելու է ամբողջ տարածաշրջանի կայունությանը»,- նաև ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա հայտարարել է, թե չնայած ծանր իրավիճակին՝ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ զարգանալ: «Վերջին 25 տարիներին երկրում անցկացվել են քաղաքական և տնտեսական համաժողովներ, բոլոր ազատությունները ապահովվել են», - վստահեցրել է Ալիևը: