Գողթեցիները այսօր կրկին փակել են Գեղարդ տանող ճանապարհը։
Նրանք պահանջում են չեղարկել Գեղարդալճի հաշվին ինքնահոս եղանակով Արարատի և Կոտայքի մարզերի որոշ տարածքներ ոռոգելի դարձնելու ծրագիրը։ Գողթեցիներն ասում են, որ Գեղարդալճի ջրամբարի ջուրը չի բավականացնում նույնիսկ իրենց հողերը ոռոգելու համար։
«Գողթ համայնքի ոռոգման համակարգի հետ որևէ ծրագիր պետք է կապ չունենա։ Թող կառուցեն ոռոգման նոր համակարգ ու այդ ջուրը տանեն այդ համայնքների համար», - ասում են գյուղացիները։
Մանրամասներն՝ ավելի ուշ