Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԺ խմբակցությունները դատապարտում են Խանումյանի դեմ բռնությունը


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական խմբակցությունները հայտարարություն են տարածել հունիսի 6-ին պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ:

«Կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, և այն լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին», - ասված է «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Շարժում - 88» խմբակցությունների համատեղ հայտարարությունում:

«Դատապարտում ենք տեղի ունեցածը և համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», - նաև հայտարարում են խմբակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG